Լիմոնե, Պեստո, Պոմոդորո․․․այժմ նաև Մոցառելա 😄🇮🇹

Քաղաքում բացվել է հերթական իտալական ռեստորանը, և իհարկե մեկ շաբաթ չանցած արդեն դարձել է բուռն քննարկման առարկա՝ հաշվի առնելով հատկապես այն փաստը, որ պատկանում է @baklachoffcollection -ին🙂

Ուրեմն ասեմ․ եթե խոսենք առավելություններից, ապա առաջին հերթին պետք է տեղանքը նշեմ որպես ամենամեծ
առավելություն 📍➕

Տվյալ հատվածում, որքան էլ որ տարօրինակ է, ոչ մի հարմար սրճարան/ռեստորան չկար նստելու, իսկ այս շաբաթ-կիրակի, օրինակ, արդեն նստելու տեղ չկար🤪

➕Ընդհանուր կոնցեպտը շատ ստացված է. թե՛ դիզայնով, թե՛ երաժշտությամբ և թե՛ ամենակարևորը մենյուով, կարողացել են աուտենտիկ իտալական միջավայր ստանալ😍🤗🤩

Մենյուն ոչ միայն լավ է մտածված, այլև բավական դեմոկրատ արժեքներ են դրված, ինչը վերջերս շատ հազվադեպ է դարձել🙈🙃

Իհարկե սրահում հատուկ դիմավորող-ճանապարհող չկա, վերնահագուստի կախիչներ չկան, և ընդհանուր առմամբ, Մոցառելան ավելի բիստրո-սրճարան ֆորմատի է, բայց փորձը ցույց է տալիս, որ հաճախ աստղաբաշխական գներ նշելիս ֆորմատը ևս հաշվի չի առնվում🙂

➖Հիմա թերություններից․ Իմ խորին համոզմամբ՝ նորաբաց սրճարանն իրեն չի կարող թույլ տալ մենյուից ինչ-ինչ բաներ ուղղակի չունենալ🤷🏻‍♀️

Լինելով Նյոկիի սիրահար, և քաղաքում հաշված տեղերում այն հանդիպելով, շատ մեծ ոգևորությամբ Նյոկի պատվիրեցի, որը պարզվեց չունեն🙃 փոխարենը վերցրի սպանախով և ռիկոտայով ռավիոլի, ընկերուհիս՝ կանաչ ռիզոտո և Կեսար աղցան (1,2 նկար)

➖Սպասարկումը շատ դանդաղ էր և չափից դուրս նյարդայնացնող․ հասարակ ջուր պատվիրելու համար մոտ 10 րոպե ջուր ծեծեցինք մատուցողի հետ😂😭

Ինչևէ, մեր փորձած ուտեստները համեղ էին, և հաստատ հաջորդ անգամ ևս կուզեմ այցելել, հատկապես պիցցա և ֆոկաչա փորձելու (թերթե՛ք նկարները)

Հետաքրքիր էր երևում նաև լոլիկի տեսքով դեսերտը🍅սնկով տիրամիսուն և կապուչինոն🍄☕️(վերջին վիդեոն)

Իսկ դուք հասցրե՞լ եք արդեն լինել Մոցառելայում, ի՞նչ կարծիքի եք🤓😎

Mozzarella.yvn

©Yerevanfoodblog

 


 

BLOGGIN.am is the ultimate platform that features Articles, Photos, Videos, Quotes, etc. from Armenia & Armenians!