Տորթ «խրճիթ»🤎
Անհրաժեշտ է՝
Խմորի համար.
Կարագ՝ 150 գրամ
Թթվասեր՝ 150 գրամ
Շաքարավազ՝ 150 գրամ
Ալյուր՝ 230-250 գրամ
Փխրեցուցիչ՝ 0,5 թ/գ
Վանիլին
Աղ՝ մեկ պտղունց
Միջուկի համար.
Ընկույզ՝ 150 գրամ
Խուրմա՝ 150 գրամ
Կրեմի համար.
Կարագ՝ 120 գրամ
Խտացրած կաթ՝ 170 գրամ
Կակաո՝ 1 ճ/գ
Վանիլին
Պատրաստման եղանակը՝
✔️Փափկեցված կարագի վրա ավելացնել շաքարավազը, աղը և հարել:
✔️Թթվասերի մեջ լցնել սոդան, կարելով ավելացնել կարագով զանգվածին:
✔️Ավելացնել ալյուրը, ստանալ ձեռքերին չկպչող խմոր:
✔️Խմորը բաժանել 6 մասի և գրտնակով բացել
յուրաքանչյուր գունդը, այնուհետև կտրատել երկար շերտերով:
✔️Խմորի վրա դնում ենք կտրատված խուրման և ընկույզը /յուրաքանչյուր շերտի երկայնքով/ և ամրացնում խմորի ծայրերը:
✔️Ձողիկները դնում ենք տապակի վրա միացման ծայրով վերև և թխում ջեռոցում 25-30 րոպե 180 աստիճանում:
✔️Պատրաստի ձողիկները հանում ենք ջեռոցից և թողնում, որ սառչի:
Այժմ պատրաստենք կրեմը.
✔️Կարագը հարել այնքան, մինչև փրփրի:
✔️ Քիչ-քիչ ավելացնել խտացրած կաթը և շարունակել հարել:
✔️ Ստացված զանգվածին ավելացնել կակաո և վանիլին:
Սկսենք հավաքել խրճիթը.
✔️Շարում ենք ձողիկները շարքով, իրար վրա:
✔️Առաջին շարքում դնում ենք 4 կրեմապատ ձողիկ և վրան կրկին հարթեցնելով քսում կրեմը, ապա վրան դնում ենք 3 ձողիկ, նույն կերպ պատում ենք կրեմով, այնուհետև 2 ձողիկ և վերջում դնում 1 ձողիկ:
✔️ Մնացած կրեմով ամբողջությամբ պատում ենք տորթը ու վրան շաղ տալիս մանրացված ընկույզ և ծորեցնում գլազուր:
Պատրաստի թխվածքը թողնում ենք 4-5 ժամ, որպեսզի կրեմը ներծծվի:
Ի դեպ, տորթ “խրճիթ”-ում ընկույզի և խուրմայի փոխարեն կարելի է դնել ցանկացած հատապտուղ կամ միրգ, իսկ վրայի ընկույզի և գլազուրի փոխարեն կարող եք ավելացնել քերիչով անցկացրած շոկոլադ:
Նույն կերպ կրեմը ևս դուք կարող եք որոշել, եփած խտացրած կաթով էլ շատ համեղ է ստացվում, ուղղակի եփածի դեպքում շատ ավելի քաղցր է լինում, որը ես չեմ սիրում))
Անուշ լինի🙈
BLOGGIN.am is the ultimate platform that features Articles, Photos, Videos, Quotes, etc. from Armenia & Armenians!
Related Posts
April 17, 2024
Spring in Armenia
April 17, 2024
Spring Rain
April 17, 2024