Նախուտեստ💛
Անհրաժեշտ է՝
Լավաշ🫓
Պանիր /ինձ մոտ լոռի և մոցառելլա է/🧀
Ֆիլե
Բեկոն🥓
Թթվասեր
Պապրիկա
Օրեգանո
Պատրաստման եղանակը՝
Լավաշները խորանարդաձև կտրել և սիլիկոնե կեքսի ձևամանների մեջ դնել այնպես, ինչպես նկարում ցույց է տրված: Լավաշի ծայրերին ես մի փոքր մածուն եմ քսել և սև ու սպիտակ քունջութ եմ շաղ տվել /տեսքի համար/:
Լավաշները դնել վառարանը 2-3 րոպե, որ չորանա և ստանա մեզ անհրաժեշտ տեսքը:
Միջուկը պատրաստելու համար պանիրները, բեկոնն ու ֆիլեն մանր կտրատում ենք, ավելացնում թթվասերն ու համեմունքները, լցոնում լավաշների մեջ և կրկին դնում վառարանը 5-6 րոպեով:
Մատուցելիս կարող եք ավելացնել սամիթ:
Բարի ախորժակ💛
BLOGGIN.am is the ultimate platform that features Articles, Photos, Videos, Quotes, etc. from Armenia & Armenians!
Related Posts
April 17, 2024
Spring in Armenia
April 17, 2024
Spring Rain
April 17, 2024