Դեռ երբեք այսքան ասիական շունչ չէր եղել Երևանում, որքան վերջին տարիներին🤩
Քաղաքում բոլորովին վերջերս բացված ամենաթարմ ասիական ռեստորանը՝ @yangizakaya.evn առաջարկում է արտակարգ ֆյուժն խոհանոց՝ ամենատարբեր բաոներով, նուդլներով, ռոլերով, բոուլներով, դամփլինգներով և այլ համեղություններով, որոնք եթե մի քանի տարի առաջ շատ տարօրինակ ու խորթ կնայվեին մեր սեղաններին, այժմ արդեն դարձել են երիտասարդական հավաքույթների անբաժան մասը🍜🥟🍛🍣🍲🥠
Մենք առաջին անգամ փորձեցինք ՍԹԵՅՔ ԲԱՈՆ, ուրիշ տեղ չեմ հանդիպել, հաստատ արժե պատվիրել🥩
Փորձեցինք ֆիրմային սուշի ռոլերը սաղմոնով ու ծովախեցգետնով, շատ յուրահատուկ նորիի չիփսով սաղմոնի տարտար, հավով ակա նուդլ և քեշյուով ու ավոկադոյի խյուսով կանաչ աղցան🥑
Բոլորն էլ անչափ համեղ, արժեքները փոքր-ինչ բարձր, բայց համ-որակ իդեալական համադրությամբ😋👌
Կոկտեյլները ևս տարբերվող ու համեղ են, այնքան թեթև ու փափուկ, կարծես ընդհանրապես ալկոհոլ չպարունակեն🍸🍹
Թերևս միակ թերությունն այն է, որ մենյուները միայն անգլերեն լեզվով են, ինչը եթե իմ կամ ընկերներիս համար խնդիր չէ, շատերի համար խոչընդոտ կդառնա, հատկապես որ առանց այն էլ ուտեստներն ու դրանց անվանումները դյուրին չեն🤪
Եվ հա, Յանգում առավելագույնը 2 ժամով են սեղանները ռեզերվ անում, դա էլ անպայման հաշվի առեք ամրագրումից առաջ😉
Իսկ ամրագրումն այստեղ պարտադիր է, քանի որ արդեն իսկ տեղ ու դադար չկա🤩😎
P.S. Մենյուին ծանոթանալու և այն վերծանելու համար թերթեք նկարները🤓, իսկ օգնության կարիք զգալու դեպքում դիմեք ինձ 😆😌
BLOGGIN.am is the ultimate platform that features Articles, Photos, Videos, Quotes, etc. from Armenia & Armenians!
AdminBLOGGIN
BLOGGIN.am is the platform where all Armenian bloggers can publish their unique and interesting content, hence increasing online exposure and strengthening online presence.
Our followers can enjoy exploring and discovering interesting content and insights from Armenian bloggers all around the world.
BLOGGIN.am is the ultimate platform that features Articles, Photos, Videos, Quotes, etc. from Armenia & Armenians!
Related Posts
April 17, 2024
Spring in Armenia
April 17, 2024
Spring Rain
April 17, 2024